Մատչելիության հղումներ

Տիգրան Ուրիխանյանը հայտարարում է «աշխատանքային լիազորությունները դադարեցնելու» մասին


Տիգրան Ուրիխանյան, արխիվ
Տիգրան Ուրիխանյան, արխիվ

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը հայտարարում է «աշխատանքային լիազորությունները» դադարեցնելու մասին:

«Մեծարգո հայրենակիցներ, հայտնում եմ, որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը: Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ: Վստահ եղեք` քիչ չի թվա, և շատերն են երկար տխրելու: Ցավով հայտնում եմ, որ դադարեցրել եմ նաև «Ճշմարտության պահը» հեռուստանախագիծը Կենտրոն TV եթերում», - ժամեր առաջ Ֆեյսբուքում գրել է պատգամավորը՝ ամփոփելով․ - «Առջևում երկար ճանապարհ ունենք, վաղվա օրը լի է հաղթանակներով ...»:

Շաբաթ կեսօրին էլ Ուրիխանյանը նոր գրառում է կատարել Ֆեյսբուքում, որում, մասնավորապես, ասված է․ - «Հաշվի առնելով լրատվամիջոցներով տարածվող մեկնաբանությունները հայտարարությանս վերաբերյալ, առաջարկում եմ որևէ ենթադրություն չանել։ Հատուկ նշում եմ, որ ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի, բարեկամական զգացում, որևէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են, իսկ իմ որևէ այլ թիմի կամ մարդկանց հետ հնարված կապերի մասին հրապարակումները ոչ միայն գոյություն չունեն, այլև չեն կարող գոյություն ունենալ: Իմ միակ կապը ժողովրդի հետ է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG