Այսօր և վաղը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը առաջին պաշտոնական այցով կգտնվի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Մարությանը հանդիպումներ կունենա Արցախի նախագահ Բակո Սահակյանի, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Կքննարկվեն Երևանի և Ստեփանակերտի միջև հաստատված համագործակցության ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները: Այցի շրջանակում տեղի կունենա նաև «Հայաստանի փոքրիկ երգիչներ» խմբի համերգը: