Մատչելիության հղումներ

23 համայնքներում ընտրություններն ավարտվեցին, դրանց մասնակցել է ընտրողների 44.36 տոկոսը


23 համայնքներում հունիսի 9-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը, ժամը 20։00-ի դրությամբ, կազմել է 44.36 տոկոս կամ 32 հազ. 523 ընտրող:

Առավելագույն մասնակցությունը գրանցվել է Գորայք համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցել է 1 408 ընտրողների 76,07 տոկոսը, նվազագույնը՝ Հայկավան համայնքում, որտեղընտրություններին մասնակցել է 970ընտրողների 16,49 տոկոսը։ Աբովյանում, որտեղ ընթանում են քաղաքապետի ընտրություններ, իր քվեն տվել է 44 հազ. 519 ընտրողների 40,83 տոկոսը։

23 համայնքներից 14-ում ընտրությունները հերթական էին, իսկ 9-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթացել են համայնքի ղեկավարի, 8 համայնքում` ավագանու անդամի, իսկ 3-ում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG