Մատչելիության հղումներ

Կապան-Քաջարան ճանապարհն արդեն երկկողմանի երթևեկելի է


Լեռնային ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 9:30-ի սահմաններում Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի 313-րդ կիլոմետրում` Կապան-Քաջարան հատվածում, տեղի է ունեցել քարաթափում: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության (ՏԿՏՏՆ) հաղորդագրության համաձայն՝ ճանապարհը միակողմանի փակվել էր:

Կապանի տարածաշրջանը սպասարկող «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ ընկերության ճանապարհաշինարարները կատարում էին ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Ավելի ուշ ՏԿՏՏՆ լրատվական ծառայությունը տեղեկացրեց, որ ժամը 12:30-ի դրությամբ քարաթափման հետևանքները վերացված են, Կապան-Քաջարան ավտոճանապարհի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG