Մատչելիության հղումներ

Ինստիտուտի դիպլոմը կեղծելու փաստով ԱԱԾ-ում հարուցված գործը ընդունվել է ՔԿ վարույթ


Երեկ Քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել ինստիտուտի դիպլոմն առերևույթ կեղծելու դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հարուցված քրեական գործը:

Նախնական տվյալներով՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության ինժեները, 2019 թվականի փետրվարին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993-ին «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին դիպլոմի պատճեն, նշանակվել է հիշյալ կազմակերպությունում բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել ինժեների կողմից կադրերի բաժին ներկայացված դիպլոմի՝ առերևույթ կեղծված լինելու մասին:

Դեպքի առթիվ ապրիլի 4-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն:

ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասով «փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու» համար սահմանված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-պատիկից 400-պատիկի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG