Մատչելիության հղումներ

Սուդանի բանակը չի թույլատրել ցրել ընդդիմության ցույցը


Սուդանի մայրաքաղաք Խարթումում թափ հավաքող ժողովրդական հուզումների ընթացքում երկրի զինված ուժերը չեն թույլատրել ոստիկանությանը ուժ կիրառել բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամաբ:

Reuters գործակալության տրամադրության տակ է հայտնվել սիրողական մի տեսագրություն, որտեղ հստակ երևում է, որ երկրի Պաշտպանության նախարարությանը հարող տարածքում ծավալված ցույցերի ընթացքում զինվորականները ոստիկաններից պահանջում են դադարեցնել ցուցարարների դեմ ուղղված գործողությունները: Այս պահին հայտնի չէ, թե արդյոք զինծառայողները սեփական նախաձեռնությա՞մբ են գործել, թե՞ կատարել են վերադասի հրամանը:

Սուդանում ծավալված ցույցերը սկիզբ առան նախորդ տարեվերջին: Դրանց մասնակիցները պահանջում են Սուդանը 1989 թվականից ի վեր կառավարող նախագահ Օմար Ալ-Բաշիրի հրաժարականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG