Մատչելիության հղումներ

Կրթության և գիտության նախարարը կայցելի Մոսկվա


ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան, արխիվ

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ապրիլի 4-5-ը կայցելի Մոսկվա:

Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովի հետ: Երկու երկրների կրթության ոլորտի պատասխանատուները կքննարկեն կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունն ամրապնդման և ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր:

Այցի շրջանակում Հարությունյանը կմասնակցի նաև «Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի» 19-րդ նիստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG