Մատչելիության հղումներ

Հանրապետության հրապարակի շատրվանները կգործարկվեն մարտի 21-ին. քաղաքապետարան


Հանրապետության հրապարակ, արխիվ
Հանրապետության հրապարակ, արխիվ

Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը կգործարկվի մարտի 21-ին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Ըստ հաղորդագրության, քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ընկերությունը մարտի սկզբից սկսել է մայրաքաղաքի շատրվանների ու ջրավազանների վերաբացման նախապատրաստումը:

«Շատրվանային համալիրը թարմացված երգացանկով կաշխատի շաբաթվա բոլոր օրերին՝ բացի սանիտարական օր հայտարարված երեքշաբթիներից: Ջրային այս կառույցը առավոտյան 08:30-20:00-ն կգործի որպես սովորական շատրվան, ժամը 20-ից՝ երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին կներկայանա նաև լուսաձայնային ու երաժշտական ողջ հմայքով։ Այս օրերին բարեկարգվում ու պատշաճ տեսքի են բերվում նաև երևանյան մյուս՝ ավելի քան 30 ջրային կառույցները, որոնց հերթական տարեշրջանի մեկնարկը կտրվի Մայրության և գեղեցկության օրը` ապրիլի 7-ին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG