Մատչելիության հղումներ

Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է շուրջ 300 անգամ, արձակվել է 2300 կրակոց. ԼՂ ՊՆ


Հայկական բանակի զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Հայկական բանակի զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Մարտի 3-9-ը Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց, տեղեկացնում է ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG