Մատչելիության հղումներ

Լարսը բաց է, ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ. ԱԻՆ


Մեքենաները Լարսի անցակետում, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 08:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար:

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG