Մատչելիության հղումներ

Առաջիկա գիշերը տեղումներ են սպասվում, բարձրադիր վայրերում՝ ձյուն


Հայաստանի տարածքում այսօր, փետրվարի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը առաջիկա գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, փետրվարի 15-ի և 16-ի ցերեկը նույնքան կնվազի:

Երևանում փետրվարի 15-16-ը սպասվում են տեղումներ, 15-ի և 16-ի գիշերը քաղաքի բարձրադիր վայրերում` ձյան տեսքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG