Մատչելիության հղումներ

Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է շուրջ 180 անգամ, արձակվել է 1300 կրակոց․ ԼՂ ՊՆ


ԼՂ ՊԲ զորավարժություն, արխիվ
ԼՂ ՊԲ զորավարժություն, արխիվ

Հունվարի 13-19-ը Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG