Մատչելիության հղումներ

ՆԱՍԱ֊ն չեղյալ է հայտարարում Ռոգոզինի պլանավորված այցը


ՆԱՍԱ֊ն չեղյալ է հայտարարել Ռուսաստանի տիեզերական գործակալության ղեկավար Դմիտրի Ռոգոզինի այցը ԱՄՆ։

Չնայած այն բանին, որ բարձրաստիճան ռուս պաշտոնյայի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանված ԱՄՆ֊ի և Եվրամիության կողմից, ՆԱՍԱ֊ի ղեկավար Ջիմ Բրիդենսթինը ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությանը դեռ հոկտեմբերին տեղեկացրել էր, որ հրավիրել է Ռոգոզինին այցելել ՆԱՍԱ֊ի կենտրոնակայան և պատրաստվում է դիմել ԱՄՆ համապատասխան ծառայություններին՝ բացառության կարգով վերջինիս մուտքը թույլատրելու համար։

Այն բանից հետո, երբ ամերիկյան Politico պարբերականը հանդես եկավ պատժամիջոցների տակ հայտնված ռուս պաշտոնյայի այցի մասին աղմկահարույց հրապարակմամբ, ԱՄՆ Սենատի դեմոկրատական խմբակցության ներկայացուցիչ Ջին Շահինը կոչ արեց ՆԱՍԱ֊ին չեղյալ հայտարարել այցը՝ «քանի դեռ Կոնգրեսը ստիպված չի եղել քայլեր ձեռնարկել»։

Ռոգոզինի նկատմամբ առաջին պատժամիջոցները սահմանվել են դեռ այն ժամանակ, երբ նա Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարն էր, և հրապարակավ աջակցություն էր հայտնել Ղրիմի թերակղզում Ռուսաստանի գործողություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG