Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում, երեկվա դրությամբ, Գլխավոր դատախազությունում ուսումնասիրված՝ ենթադրյալ ընտրական
հանցագործությունների վերաբերյալ ահազանգման դեպքերից 25-ով ձեռնարկվել են ստուգողական միջոցառումներ։
Դրանցից 19-ը, դատախազության հաղորդագրության համաձայն, եղել են լրատվամիջոցների մոնիթորինգի արդյունքում առանձնացված ընտրական բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ տեղեկություններ պարունակող հրապարակումներ, 1-ական՝ հաղորդումներ, որոնք ստացվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, պատգամավորության թեկնածուից և ընտրություններին մասնակցող կուսակցությունից, 3-ը՝ քաղաքացիների կողմից ոստիկանություն ներկայացված հաղորդումներ:
Նշվածներից 15-ը, որոնք պարունակել են ենթադրյալ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ, ուղարկվել են ոստիկանություն, դրանցով իրականացվում են ստուգողական գործողություններ: 6 դեպքով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր: Մնացած 4 ահազանգերի ուսումնասիրությամբ չեն հայտնաբերվել առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների հատկանիշներ: