Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հրապարակել է ընտրողների նախնական ցուցակները


Հայաստան - Ընտրացուցակներ ընտրական տեղամասում, արխիվ
Հայաստան - Ընտրացուցակներ ընտրական տեղամասում, արխիվ

Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում Հայաստանի ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները։

Ոստիկանության հաղորդագրության համաձայն, ցուցակները տրամադրվել են նաև տեղամասային կենտրոնների տարածքները տիրապետողներին՝ տեսանելի վայրում փակցնելու համար։

«Ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում կարող եք դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ, ինչպես նաև զանգահարել 011370236 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9-18-ը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG