Մատչելիության հղումներ

«Ներուժ» ծրագրով սփյուռքահայ ձեռներեցներին կներկայացվի Հայաստանը որպես բիզնես միջավայր


Հայաստան-Սփյուռք համաժողով Երևանում, արխիվ
Հայաստան-Սփյուռք համաժողով Երևանում, արխիվ

Սփյուռքի երիտասարդների «Ներուժ» սթարթափ ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Սփյուռքի նախարարությանը:

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում տնտեսական զարգացմանը հայկական տնտեսական ներուժի ներգրավման միջոցով, աջակցել ներդրումների իրականացմանը:

«Ներուժ» ծրագրի խնդիրն է բոլոր սփյուռքահայ ձեռներեցներին Հայաստանը որպես բիզնես միջավայր ներկայացնելը: Նախատեսվում է տարեկան մինչև 100 սփյուռքահայ գործարարներին ներկայացնել երկրում ներդրումային միջավայրը, սթարթափ հիմնելու հնարավորությունները:

«Ծրագրի շրջանակում ձեռներեցների հետ 5 օրվա ընթացքում բիզնես մենթորներն ու մարզիչներն անցկացնելու են բազմաֆորմատ դասընթացներ, սեմինարներ և պրեզենտացիաներ։ Միջոցառման վերջին օրը ձեռներեցները կներկայացնեն իրենց սթարթափ գաղափարները ժյուրիին և կարժանանան մրցանակների։ Մինչև 10 լավագույն բիզնես ծրագրերը կֆինանսավորվեն մինչև 15 մլն դրամով և Հայաստանում կսկսեն իրենց գործունեությունը։ Միևնույն ժամանակ ծրագրի իրականացումը կնպաստի հայրենադարձության խթանմանը», - ասված է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG