«Եթե ՆԱՏՕ-ն շարունակի ահաբեկել մեզ` Լեհաստանում ռազմակայան տեղակայելով կամ որևէ այլ կերպ, ապա Բելառուսին ավելի արդյունավետ սպառազինություն է պահանջվելու` նախևառաջ հրթիռային», - այսօր Մինսկում ամերիկացի վերլուծաբանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ Բելառուսն արդեն իսկ որոշ քայլեր այդ ուղղությամբ ձեռնարկել է: «Վերջին շրջանում մենք մեր սեփական հրթիռային արդյունաբերությունն ենք հիմնադրել` բարձր ճշգրտության հրթիռային սպառազինություն ստեղծելով», - ասել է Բելառուսի նախագահը: