Մատչելիության հղումներ

Տնտեսության տարբեր ոլորտներում Հայաստանն ունի մեծ ներուժ և հավակնոտ ծրագրեր․ Արմեն Սարգսյան


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը այսօր Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուիի հետ:

Նախագահը կարևորել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի օժանդակությունը Հայաստանի տնտեսությանը։

Նշելով, որ տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, կրթություն, գյուղատնտեսություն, Հայաստանն ունի մեծ ներուժ և հավակնոտ ծրագրեր, Արմեն Սարգսյանն ասել է, որ երկիրն ակնկալում է միջազգային ֆինանսական ինստիտուտների ակտիվ մասնակցությունը տարբեր ծրագրերի իրականացմանը, ասված է նախագահի գրասենյակի հաղորդագրությունում:

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի աճող ներգրավվածությունը տարբեր ծրագրերում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ներդրումային քաղաքականությանը, արտաքին պարտքի կառավարմանը և համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG