Մատչելիության հղումներ

Այս շաբաթ անձրևներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազի․ ԱԻՆ


Հոկտեմբերի 22-24-ը Հայաստանի առանձին շրջաններում, 25-26-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 22-26-ը սպասվում է թույլ անձրև։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում գրեթե բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածի 6-րդ կիլոմետրը փակ է՝ այլընտրանքային երթուղի է Շատջրեք-Գեղամաբակ-Շատվան ավտոճանապարհը: Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելի շինարարական աշխատանքները շարունակվում են, 11-12-րդ կմ հատվածն էլ երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ հունիսին տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով: Միակողմանի փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը՝ կատարվում են շինարարական աշխատանքներ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG