Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառման միջոցով արձագանքել է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին։
Փաշինյանը մասնավորապես գրել է . - «Հզո՛ր, հզո՛ր, հզո՛ր ժողովուրդ: Հզո՜ր քաղաքացի: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Ծառայում եմ բոլորիդ»:
Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով՝ բացահայտ առաջատարն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքը, որն ստացել է քվեների 81.06 տոկոսը:
Երեկ առավոտյան Նիկոլ Փաշինյանն իր ընտրությունը կատարելուց հետո մեկնեց Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ նաև ելույթ է ունենալու։