Մատչելիության հղումներ

Կրթական համակարգը նախ պետք է ծառայի երիտասարդների կարողությունների բացահայտմանը. Արմեն Սարգսյան


Կրթական համակարգն առաջին հերթին պետք է ծառայի երիտասարդների կարողությունների բացահայտմանը և օգնի նրանց ճիշտ ճանապարհ ընտրել, այսօր ասել է նախագահ Արմեն Սարգսյանն՝ իր նստավայրում հյուրընկալելով Երևանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների մի խումբ ուսանողների:

Ուսանողները հարցեր են ուղղել նախագահին, ներկայացրել իրենց առաջարկությունները և մտահոգությունները:

Նրանց, մասնավորապես, հետաքրքրել են շնորհալի երիտասարդներին կրթաթոշակների տրամադրման մեխանիզմներին, կրթություն ստանալուց հետո մարզերից եկած երիտասարդների համար իրենց բնակավայրերում աշխատելու հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաև գիտական հարթակների ձևավորմանը, կրթական համակարգին և գիտության զարգացմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սարգսյանը շատ էական է համարել, որպեսզի ուսանողները կարողանան գտնել այն մասնագիտությունը, այն ուղղությունը, որտեղ իրենք կարող են լինել լավագույնը:

Նախագահը խոսել է նաև մշակութային ժառանգության, ազգային արժեքների պահպանության ու ազգային ինքնությանը վերաբերող հարցերի մասին, դրանց վերաբերյալ լսել երիտասարդների մոտեցումները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG