Մատչելիության հղումներ

Թուրքական դատարանը 2016-ի հեղաշրջման 72 մասնակիցների դատապարտել է ցմահ ազատազրկման


Ստամբուլի Բոսֆորի կամուրջը 2016 թվականի հուլիսի 15-ին
Ստամբուլի Բոսֆորի կամուրջը 2016 թվականի հուլիսի 15-ին

Թուրքական դատարանը 2016 թվականի հուլիսյան անհաջող հեղաշրջման 72 մասնակիցների այսօր ցմահ ազատազրկման է դատապարտել:

Նախկին զինվորականները մեղավոր են ճանաչվել «քաղաքացիական անձանց կանխամտածված սպանությունների մեջ»:

Այսօր ցմահ ազատազրկման դատապարտված անձիք բանակային այն ստորաբաժանման զինծառայողներն են, որոնք 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման ընթացքում տեղակայվել էին Ստամբուլի կարևորագույն տրանսպորտային հանգուցներից մեկի` Բոսֆորի կամրջի սկզբնամասում: Հեղաշրջման գիշերը զինվորականների և Էրդողանի կողմնակիցների միջև կամրջի վրա տեղի ունեցած ընդհարումների ժամանակ 43 մարդ էր զոհվել:

Հետագայում Բոսֆորի կամուրջը վերանվանվեց` ստանալով «Հուլիսի 15-ի նահատակների կամուրջ» անվանումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG