Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը հաստատում է ընտրություններին Մոսկվայի միջամտության հարցով հետախուզության եզրակացությունները


ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ

Ամերիկյան Կոնգրեսի հանձնաժողովը, որն ուսումնասիրում է Միացյալ Նահանգների 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցը, հաստատել է ԱՄՆ հետախուզության եզրակացությունները՝ ասելով, որ ռուսական քարոզչությունը շատ ավելի մեծ է եղել, քան նախկինում հաղորդվում էր:

Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի երեկ հրապարակած զեկույցը հաստատվել է հանրապետական և դեմոկրատ առաջնորդների կողմից:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս կասկածի տակ է առել հետախուզության եզրակացությունները։ Հետախուզության հաշվետվությունը հրապարակվել էր 2017 թվականի հունվարին, Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց շաբաթներ առաջ: Այդ զեկույցում նշվում էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա կառավարությունը հաքերային ու քարոզչական արշավ են պատվիրել՝ ԱՄՆ նախագահի թեկնածուներից հստակ նախապատվություն տալով Դոնալդ Թրամփին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG