Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեն պարզում է մանկահասակ երեխայի մահվան պատճառը


ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու մանկահասակ երեխայի մահվան հանգամանքները։

Նախաքննական մարմինն ստացել է «Արաբկիր» ԲՀ-ում հունիսի 7-ին մահացած 5 ամսական երեխայի մահվան մասին բժշկական վկայականը, ըստ որի՝ երեխայի մահվանը հանգեցրած ախտաբանական վիճակ է հանդիսացել «սուր սրտային անբավարարությունը», նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտըեի դեպարտամենտը:

Հաղորդագրությունում նշվում է, որ 2018 թվականի հունիսի 11-ին մանհակասակ երեխայի հայրը հաղորդում է ներկայացրել առ այն, որ 15.01.2018թ. ծնված դստերը 2018թ. հունիսի 5-ին տարել են պոլիկլինիկա, որտեղ պատվաստվել է, իսկ հունիսի 7-ին փոքրիկի ինքնազգացողությունը վատացել է, և նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են նույն պոլիկլինիկա, այնուհետև` «Արաբկիր» ԲՀ, որտեղ նա մահացել: Ըստ ծնողի՝ երեխան մահացել է բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում քննչական գործողություններ՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG