Մատչելիության հղումներ

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներ են նշանակվել


Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունները՝ Հանրապետության նախագահը մի շարք հրամանագրեր է ստորագրել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ և տեղակալներ նշանակելու մասին:

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Օնիկ Գասպարյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, Ստեփան Գալստյանը, Անդրանիկ Մակարյանը, Տիրան Խաչատրյանը նշանակվել են զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներ:

Նախագահի մեկ այլ հրամանագրերով էլ՝ Արարատ Մելքումյանն ազատվել է պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, նրա փոխարեն առաջին բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Ժիրայր Պողոսյանը, Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG