Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կբարձրանա 1-2 աստիճանով


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հունիսի 15-19-ը գիշերը և երեկոյան ժամերին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են՝ բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ճանապարհի, որը, հիշեցնենք, փակ է հենապատի փլուզման հետևանքով: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG