Մատչելիության հղումներ

Կարբի գյուղում տեղի ունեցած կրակոցների միջադեպով ձերբակալվել է ևս 2 անձ


Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություն է ստացվել, որ մայիսի 27-ին Կարբի գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակից են եղել նաև 1982 թ. ծնված Գուրգեն Ն.-ն և 1986 թ. ծնված Օգսեն Ն.-ն:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության տարածած հաղորդագրության համաձայն, նրանք որպես զենք օգտագործվող փայտյա մահակներով ուրիշի գույքի վնասմամբ, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը:

Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 5-ին Գուրգեն Ն.-ն և Օգսեն Ն.-ն ներկայացել են ոստիկանության Աշտարակի բաժին, այնուհետև ներկայացվել է նախաքննական մարմնին: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:

Գուրգեն Ն.-ն և Օգսեն Ն.-ն ձերբակալված են:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG