Մատչելիության հղումներ

Մինչև շաբաթավերջ՝ կարճատև անձրևներ ու ամպրոպներ, օդի ջերմաստիճանը կնվազի


Երևանյան համայնապատկեր, արխիվ

Այսօր Հայաստանի հյուսիսային շրջաններում, հունիսի 7-10-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 1-2 աստիճանով, հունիսի 7-9-ը նույնքան կնվազի, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում այսօր անձրևի հավանականությունը փոքր է, հունիսի 7-10-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG