«Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ որևէ աշխատանք այս պահին չի իրականացվում», - այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Մեր նախագահը Պետերբուրգի տնտեսական համաժողովի ընթացքում նշել էր, որ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը քննարկելու բազմաթիվ թեմաներ ունեն: Չնայած դրան, այս պահին երկկողմ գագաթաժողովի կազմակերպմանն ուղղված ջանքերը մնացել են մարտի 20-ի մակարդակի վրա, երբ Դոնալդ Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկեց քննարկել նման հանդիպման հավանականությունը», - նշել է Ուշակովը: