Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության և ԱԳ նախարարները այցելել են Արցախի ՊԲ


Լուսանկարը՝ ԼՂ ՊՆ մամուլի ծառայության
Լուսանկարը՝ ԼՂ ՊՆ մամուլի ծառայության

Երեկ աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակ է այցելել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

ՊԲ շտաբում ԼՂ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ներկայացրել է հակամարտության գոտում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձել այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվել ու շարունակում են իրականացվել Արցախի պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են նաև Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Մասիս Մայիլյանը, քննարկվել են ՀՀ-ԼՂ ռազմական համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր թեմաներ:

Հիշեցնենք, նույն օրը Հայաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարները այցելել են ՀՀ հարավ-արևմտյան սահմանագիծ՝ նախիջևանյան ուղղություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG