Մատչելիության հղումներ

Մինչև մայիսի 16-ը՝ անձրևներ և ամպրոպներ, օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Մայիսի 14-16-ը ժամանակ առ ժամանակ Հայաստանի շրջանների զգալի մասում, մայիսի 17-ին և 18-ին՝ օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Երևանում մայիսի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 15-16-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Ըստ նույն աղբյուրի՝ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG