Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի վարչապետը


Մարիս Կուչինսկիս, արխիվ
Մարիս Կուչինսկիս, արխիվ

Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Մարիս Կուչինսկիսը:

«Ձերդ Գերազանցություն, Լատվիայի Հանրապետության կառավարության անունից ուզում եմ Ձեզ փոխանցել իմ ամենաջերմ շնորհավորանքները ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր ընտրության կապակցությամբ: Օգտվելով այս հնարավորությունից՝ ցանկանում եմ իմ իրական համոզմունքը հայտնել, որ Հայաստանն ու Լատվիան ունեն մեծ ներուժ՝ զարգացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում: Ձերդ Գերազանցություն, խնդրում եմ ընդունեք, իմ խորին հարգանքների հավաստիքը»,- ասված է Լատվիայի վարչապետի շնորհավորական ուղերձում:

Այսօր ավելի վաղ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ էր հղել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG