«Այսօրվանից Հայաստանի Հանրապետությունում սկսվելու են անշրջելի փոփոխություններ», - ելույթ ունենալով Ազգային ժողովի հատուկ նիստում «Ելք» խմբակցության անունից՝ ասաց պատգամավոր Էդմոն Մարուքյանը․ - «Ես գիտեմ, որ ունենալու ենք օրեր այս շենքում, նաև այլ տեղերում, որտեղ Կառավարությանը հնարավորինս խանգարելու են իր ծրագրերն իրագործելու, և փորձելու են ամեն բան անել, որ այս հույսերը, այս զարթոնքը տեղ չհասնի: Ես ձեզ վստահեցնում եմ, որ դա ուղղակի անհնար է լինելու, դրանք ապարդյուն ջանքեր են լինելու: Մեզ բոլորիս կոչ եմ անում լծվելու այդ փոփոխություններին, և ես «Ելք» խմբակցության անունից ասում եմ, որ մենք կանգնած ենք հեղափոխության թիկունքում, մենք կանգնած ենք ժամեր անց, մեկ ժամ հետո ընտրվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկունքում, նրա Կառավարության թիկունքում, և մենք պաշտպանելու ենք այդ Կառավարության ծրագրերը և անվերապահորեն աջակցելու ենք այն փոփոխություններին, որոնք գալիս են Հայաստանի Հանրապետություն»:
Ուղիղ հեռարձակում