Մատչելիության հղումներ

Մոտ երկու տասնյակ հանրապետական կոնգրեսականներ Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Մի խումբ հանրապետական կոնգրեսականներ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի:

Նոբելյան կոմիտեին ուղարկված նամակում 18 հանրապետականները նշել են, որ «Դոնալդ Թրամփը անխոնջ ջանքեր է գործադրել, որպեսզի առավելագույն ճնշում գործադրվի Հյուսիսային Կորեայի վրա՝ ապօրինի ռազմական ծրագիրը դադարեցնելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»:

Հանրապետական կոնգրեսականները նաև գրել են, թե Թրամփի վարչակազմին հաջողվել է միավորել միջազգային հանրությունը և դրա արդյունքում նոր պատժամիջոցներ սահմանել, ինչն էլ, ըստ նրանց, ստիպել է պաշտոնական Փհենյանին բանակցությունների նստել:

Ավելի վաղ՝ օրեր առաջ, կորեական երկու պետությունները հայտարարեցին, թե արդյունավետ գագաթնաժողով են անցկացրել, որի ընթացքում Հյուսիսային Կորեան խոստացել է ապամիջուկայնացնել թերակղզին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG