Մատչելիության հղումներ

Կառավարության այսօրվա նիստից հետո ճեպազրույցներ չեն նախատեսվում


Հայաստանի կառավարության շենքը Երևանում, արխիվ
Հայաստանի կառավարության շենքը Երևանում, արխիվ

Այսօր՝ կառավարության նիստից հետո, ճեպազրույցներ չեն նախատեսվում: Այդ մասին հաղորդում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հիշեցնենք, մայիսի 8-ին Ազգային ժողովը նոր վարչապետ է ընտրելու: Տվյալ հարցով նախորդ՝ մայիսի 1-ի հատուկ նիստում վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց «Ծառուկյան» դաշինք, ՀՅ Դաշնակցություն և «Ելք» խմբակցությունների 44 և խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության մեկ պատգամավոր, դեմ՝ Հանրապետականի 56 պատգամավոր:

Երեկ Հանրապետական խմբակցությունը որոշել է վարչապետի սեփական թեկնածու չառաջադրել և սատարել խորհրդարանի մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG