Մատչելիության հղումներ

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին ավտովթարի հետևանքով երեք մարդ է զոհվել, հարուցվել է քրգործ


Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ երեք անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։

Այսօր ժամը 2:30-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրում բախվել են «Վազ 2106» և «ԲՄՎ» ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Վազ 2106»-ի ուղևորներ 21-ամյա Թաթուլ Ֆերոյանը, 18-ամյա Գրիշա Մովսիսյանը և 18-ամյա Նարեկ Ամիրխանյանը տեղում մահացել են։ Եվս երեք ուղևոր, ինչպես նաև «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ», կազմվել է քննչական խումբ։

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG