Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոլորադո նահանգը «Սարդարապատի Մայրուղի» ունեցավ


Հայաստանի Առաջին Հանրապետության հարյուրամյա հոբելյանին ընդառաջ՝ ԱՄՆ Կոլորադո նահանգի գլխավոր մայրուղիներից մեկը վերանվանվել է «Սարդարապատի Մայրուղի»:

Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատը և Սենատը համատեղ 18-1019 բանաձևը ընդունել են միաձայն՝ համապատասխանաբար ապրիլի 24֊ին և 25֊ին կայացած նիստերում։

«Կոլորադոյի Հայ Դատի Գրասենյակի և Կոլորադոյի Հայեր կազմակերպության «Սարդարապատ Մայրուղի» ստեղծելու այս խենթ, բայց հաջողված, նախագիծը սիրով և համերաշխությամբ նվիրում ենք Հայաստանի Հանրապետության մերօրյա հերոսներին` մեր անվախ, ազատատենչ, ու խաղաղասեր ցուցարարներին, ովքեր կերտում են ժողովրդավար և արդար Հայաստան», ֊ իր ֆեյսբուքյան էջում գրել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի ներկայացուցիչ Սիմոն Մաղաքյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG