Մատչելիության հղումներ

«Ժառանգությունը» դատապարտում է համատարած բռնությունները


Րաֆֆի Հովհաննիսյան, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, Սեպտեմբերի 22, 2017

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, թե Հայաստանում ստեղծվել է «աննախադեպ պայթյունավտանգ իրավիճակ»՝ խստորեն դատապարտելով քաղաքացիների և լրագրողների նկատմամբ վերջին բռնաճնշումները:

«Մեկը մյուսի ետևից գողացված ընտրությունները, փտախտը և կոռուպցիան, բազմաթիվ քաղբանտարկյալները և այժմ պարոն Սարգսյանի և նրա կուսակցության փորձը` հավերժացնելու իր իշխանությունը սահմանադրական խարդախ փոփոխությունների միջոցով, հայ հանրությանը հանգեցրել է աննախադեպ պայթունավտանգ այս կետին», - ասված է կուսակցության՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ:

Ընդդիմադիր ուժը հորդորում է Սերժ Սարգսյանին հրաժարական ներկայացնել, անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին, կազմել ժամանակավոր կառավարություն, անցկացնել մոտալուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան:

«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին և ընդդիմադիր բոլոր ուժերին միասնաբար պահպանել հավասարակշռությունը և զգոնությունը, չդիմել պատասխան բռնության ևչհանձնվել մեր հանընդհանուր պայքարում, որն անխուսափելիորեն բերելու է Նոր Հայաստանի ծննդին», - հայտարարել է «Ժառանգությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG