Մատչելիության հղումներ

Բելգիայի թագավորը շնորհավորել է Հայաստանի նախագահին


ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Ֆիլիպ թագավորը, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

«Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկու երկրների միջև առկա գերազանց դիվանագիտական կապերն էլ ավելի կզարգանան», - ասված է Բելգիայի թագավորի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG