Մատչելիության հղումներ

Առաջիկա չորս օրերին՝ կարճատև անձրևներ և ամպրոպներ


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 11-14-ը՝ երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում, այդ թվում՝ Երևանում, սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը վաղը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում կբարձրանա 5-6 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG