Մատչելիության հղումներ

Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 300 անգամ, արձակվել է 3000 կրակոց


ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Ապրիլի 1-7-ը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3 հազար կրակոց, հաղորդում է ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG