Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը Աստանայում հանդիպել է ղազախահայ համայնքի ներկայացուցիչների հետ


ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երեկ Աստանայում ՀՀ դեսպանատանը հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ավելի քան երկու տասնյակ ներկայացուցիչների հետ:

Արմեն Սարգսյանի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող քայլերը, կարևորել է Ղազախստանում ապրող հայերի մշակութային, լեզվական, ազգային ինքնատիպության պահպանումը:

Հայաստանի ընտրված նախագահը ծանոթացել է հայազգի գործարարների, մշակութային գործիչների գործունեության հիմնական ուղղություններին ու ծրագրերին, հորդորել նրանց ամենայն ջանք գործադրել համայնքի համախմբման նպատակով, աջակցել երիտասարդներին ազգային ոգով դաստիարակելու, ժամանակակից կրթություն ստանալու գործին, ավելի սերտացնել կապերը մայր հայրենիքի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG