Մատչելիության հղումներ

Մանուկյան․ ՀԱԿ-ը կարող է գալ հրապարակ, եթե քաղաքական լրջություն տեսնի


«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի համոզմամբ՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը երեք տարի շարունակ «հետևողականորեն պատրաստվել է վարչապետ դառնալուն»:

Նշենք, որ ապրիլի 9-ից Սերժ Սարգսյանը վայր կդնի նախագահի իր լիազորությունները, նույն օրը կառավարությունը հրաժարական կտա, և դրանից մեկ շաբաթ անց խորհրդարանը նոր վարչապետ կընտրի։

Արամ Մանուկյանը պնդում է՝ Սերժ Սարգսյանի վարչապետության պրոցեսը մեկ շաբաթից չի սկսվում․ - «Նա այդ մուրազի համար կործանել է նախագահական ընտրություններ հասկացությունը, խորհրդարանական ընտրություններ հասկացությունը և հասել է այն երրորդ փուլին, որ էլ բան չկա խանգարող, և ինքը կիրականացնի իր երազն՝ իր չընտրված Հանրապետականով, ոչ-լեգիտիմ խորհրդարանում»։

Մանրամասները՝ տեսանյությում․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG