Մատչելիության հղումներ

Երևանում «Վերածնունդ» երիտասարդական ավան կկառուցվի


Հայաստանի կառավարության շենքը Երևանում

Կառավարությունը հավանություն տվեց «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացրած` Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից 6.57 հա մակերեսով հողամասում իրականացվելիք բնակարանային ապահովության սոցիալական-ներդրումային ծրագրին:

Գործադիրը նաև համաձայնություն տվեց այդ հողամասն ուղղակի վաճառքի միջոցով կազմակերպությանն օտարելուն:

«Արդյունքում կընդլայնվի բնակարանաշինական ծրագրերի շրջանակը, և բոլոր կարիքավոր երիտասարդ մասնագետները մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորություն կունենան: Ծրագրի շրջանակում նշված տարածքում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավանը», - ասված է հաղորդագրությունում։

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, ավանը կունենա շուրջ 1000 բնակարան, կանաչապատ հանգստի գոտիներ, մանկապարտեզ, կենցաղ-սպասարկման և հասարակական նշանակության տարածքներ։

Ծրագրի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 52 մլրդ դրամ, և առաջիկա 3 տարիների ընթացքում կստեղծվի մոտ 2400 աշխատատեղ։

Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2018-ի ապրիլի 1-ին, իսկ ավարտը՝ 2021-ի հուլիսի 1-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG