Մատչելիության հղումներ

Առաջիկայում նախատեսվում է վերանորոգել ու բարեկարգել Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված այգին։ Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն, ով այսօր շրջայցով եղել է այգում, տեղում մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ ընդգծելով, որ իրականացվելիք աշխատանքների շրջանակում որպես հիմնական առաջնահերթություն պետք է դիտարկվի հանգստի այս գոտին թե՛ երևանցիների և թե՛ մայրաքաղաքի հյուրերի համար, Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ, առավել հարմարավետ ու ներկայանալի դարձնելը:

Այս համատեքստում հանձնարարվել է համապատասխան աշխատանքներ տանել հանգստի գոտում առկա շատրվանների արտաքին տեսքի թարմացման ու նորոգման, ճեմուղիների վնասված սալիկների փոխարինման և կանաչ տարածքների պատշաճ խնամքի ու ձևավորման ուղղությամբ:

Քաղաքապետարանը նշում է, որ արդեն իսկ հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում հանգստի այս գոտու տրամաբանական շարունակությունը հանդիսացող Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում, որը նվիրվելու է Երևանի հիմնադրման 2800-ամյակին:

«Այսպիսով, Երևանի հիմնադրման հոբելյանին ընդառաջ, մայրաքաղաքի այս երկու այգիները նորովի կներկայանան մայրաքաղաքի բնակիչներին ու կհամալրեն երևանյան բարեկարգ և հարմարվետ հանգստի գոտիների շարքը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG