Մատչելիության հղումներ

Շարմազանովը ՀԱՊԿ ԽՎ-ից ակնկալում է խիստ արձագանք Բաքվի հայտարարություններին ու գործողություններին


ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը (ՀԱՊԿ ԽՎ) պարտավոր է խիստ դատապարտել Ադրբեջանի քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը այսօր Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ հանդիպման ժամանակ:

Ազգային ժողովի հանրային կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները կարևորել են ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների համագործակցության ամրապնդումը, անդրադարձել նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա հակամարտություններին:

Շարմազանովը կարևորել է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորումը և ընդգծել․ - «Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական հայտարարություններն ու գործողությունները դատապարտելի են: ՀԱՊԿ ԽՎ-ը պարտավոր է խիստ արձագանքել դրանց»:

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը շեշտել է, որ Ադրբեջանի վերջին զորավարժություններն իրականացվում են միջազգային չափանիշների խախտումով:

«Հանդիպման ընթացքում կողմերն իրենց համաձայնությունն են հայտնել ռազմական հռետորաբանության անթույլատրելիության հարցում», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG