Մատչելիության հղումներ

Խորհրդարանում քննարկվում է Հայաստանի նախագահի ընտրության հարցը


Ազգային ժողովում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումը։

«Ելք» խմբակցությունից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. - «Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուին որոշակի պահանջներ են առաջադրվում, մասնավորապես՝ քաղաքացիության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու, մշտական բնակության վայրի, մենք ոչ մի փաստաթուղթ չենք տեսնում, որ այդ պահանջներին համապատասխանում է»։

Նշենք, որ ապրիլի 9-ին նախագահ Սերժ Սարգսյանը վայր կդնի իր նախագահական լիազորությունները։ Նոր նախագահին մարտի 2-ին կընտրի Ազգային ժողովը՝ յոթ տարի ժամկետով:

Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Սարգսյանը:

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG