Մատչելիության հղումներ

Ոստիկանները մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել


Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ծավալուն միջոցառումներով տեղեկություններ էին ձեռք բերել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի տներից մեկում ապօրինի զենք-զիամթերք կա։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, հարուցված քրեական գործի շրջանակում փետրվարի 24-ին տունը խուզարկվել է։ Տարբեր տեսակի նռնակները, նռնակների պայթուցիչները, պայթուցիկ լիցքերը, դետոնատորներիը, շշերով վառոդները, ազդանշանային հրթիռի ինքնաշեն սարքը, ատրճանակը, ինքնաձիգը, տարբեր տեսեակի հրազենների փողերը, խլացուցիչները, պահեստատուփերը, տարբեր տրամաչափի 800-ից ավելի փամփուշտներն ու զինամթերքի այլ տեսակները թաքցված են եղել գազաբալոնում։

Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG