Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը երեկ ցավակցագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի կործանման կապակցությամբ։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն՝ Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր դասի և հավատացյալների անունից Վեհափառը վշտակցություն է հայտնել նախագահ Ռոհանիին և Իրանի բարեկամ ժողովրդին, ավիավթարի զոհերի ընտանիքներին ու հարազատներին։
Հիշեցնենք՝ նույն օրը Իրանի նախագահին ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Կիրակի օրը Իրանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով զոհվել է 66 մարդ: