Մատչելիության հղումներ

Հայաստանի և Իրանի արտգործնախարարները Մյունխենում քննարկել են միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր


Փետրվարի 18-ին Մյունխենում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:

Հայաստանի արտգործնախարարության հրապարակած հաղորդագրության համաձայն, Էդվարդ Նալբանդյանն ու Մոհամմադ Զարիֆը անդրադարձել են երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի, ենթակառուցվածքային նախագծերին առնչվող հարցերի: Այս համատեքստում զրուցակիցները բարձր են գնահատել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի հերթական համատեղ նիստը նախատեսված է գումարել մոտ օրերս Երևանում:

Նախարարները քննարկել են միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր:

Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG